«Արմստրոիկոմ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015թ.-ին Հայաստանում, մատուցում է տարաբնույթ ծառայություններ շինարարության ոլորտում, իրականացնում է կանաչապատման, տեղադրման և ապամոնտաժման աշխատանքներ: Մենք մասնագիտացած ենք բարդ տեխնիկական խնդիրների լուծման մեջ եվ իրականացնում ենք դրանք նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Մեր փորձը թույլ է տալիս իրականացնել խոշոր արդյունաբերական օբյեկտների կառուցում, շենքերի և տարածքների կառուցում եվ բարեկարգում, ինչպես նաև ջերմամեկուսացման ու ջրահեռացման համակարգերի կազմակերպում: Մենք իրականացրել ենք շինարարական և տեղադրման աշխատանքներ Մոսկվայում և Մոսկվայի մարզերում: 2016- 2017 թվականների ընթացքում «Արմստրոիկոմ» ՓԲԸ-ն իրականացրել է շինարարական-մոնտաժման աշխատանքներ «ТЦ Бухта» օբյեկտում, Ջրային սպորտի «Դինամո» կենտրոնում, Արկադի Ռայկինի անվան «Սատիրիկոն» Ռուսաստանի պետական թատրոնում և Դովժենկոյի փող. 4 հասցեում գտնվող Հյուրանոցային համալիրում և առանձնասենյակներում: